Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանն այսօր կառավարության նիստում առաջարկեց պետական բյուջեում վերաբաշխում կատարել՝ մասնավորապես պաշտոնական պատվիրակությունների ընդունելության եւ գործուղումների ծախսերում: Ըստ նախարարի, հակառակ դեպքում եթե շարունակեն գումարները ծախսել, 3-րդ եռամսյակում որոշակի խնդիրներ կունենան: «Ընտրությունների հետ կապված մի քիչ ավելի շատ են եղել այդ ուղղությամբ ծախսերը , ինչպես նաեւ Համաշխարհային Բանկից քաղաքականության զարգացման վարկ ենք ստացել՝ մոտ 14 միլիարդ դրամի, որը նախատեսված չի եղել : Առաջարկում ենք այդ վարկը եւս արտացոլել պետական բյուջեի հոսքերում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ