Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Ամեն ինչ կախված է արտաքին զարգացումներից»

Հունիս 07,2012 15:32

Սիրիայի հնարավոր իշխանափոխության եւ Իրանի դեմ պատերազմի սանձազերծման դեպքում, ըստ  քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝ Հայաստանը  կհայտնվի շատ ծանր իրավիճակում: Քոչարյանի կարծիքով՝ «ինչպես հայտնի «Նու պագադի» մուլտֆիլմում է գայլը հայտնվում ինքն իր ձեռքով շարած պատերի մեջ, Հայաստանը կհայտնվի հենց այդ վիճակում: Ողջ զարգացումներն ավելի շատ աշխարհաքաղաքական բնույթ են կրում»:

Փետրվարին նախագահական ընտրություններ են, հոկտեմբերից սկսվելու է թեկնածուներ առաջադրելու գործընթացը. «Թե ինչ կլինի՝ դա էլ բնականաբար, կախված է արտաքին աշխարհաքաղաքական զարգացումներից: Կունենա՞ արդյոք ԲՀԿ-ն իր թեկնածուն, թե՞ կպաշտպանի Սերժ Սարգսյանին, ինչպիսի՞ թեկնածու կառաջադրեն, այսպես կոչված, արեւմտամետ ուժերը, արդյոք ընդդիմությունը կմիավորվի՞ մեկ թեկնածուի շուրջ, թե՞ տարբեր թեկնածուներ կառաջադրեն, այս ամենը կախված կլինի մոտակա ամիսների ընթացքում տիրող արտաքին զարգացումներից»,- նշեց Քոչարյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930