Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանն այսօր հետաձգեց Ստեփան Ծաղիկյանի հայցի քննությունն ընդդեմ Կամո Բադալյանի:
Հայցվորի ներկայացուցիչը դիմել էր դատարանին, խնդրելով հետաձգել դատական նիստը, քանի որ մեկ այլ գործով գտնվում է մեկ այլ դատարանում:
Ստեփան Ծաղիկյանը պահանջել էր դատարանից 9600 դոլարի չափով բռնագանձում տարածել պատասխանողի գույքի վրա:
Կարդացեք նաև
2010թ.-ին, Ստեփան Ծաղիկյանը դիմում է Կամո Բադալյանին, թե ուզում է ռուսական նկարիչներից հայտնիների գործերից գնել: Բադալյանը ծանոթացնում է նրան մեկի հետ, ով Ծաղիկյանին վաճառում է գեղանկարիչներ Ա.Դեյնեկայի եւ Պ.Կոնչալովսկու ստեղծագործություններից: Այդ նկարները մեր փորձագետների կողմից գնահատվում են, ստուգվում: Մեկ տարի անց Ծաղիկյանը Ռուսաստանում փորձաքննության է տանում գեղանկարները եւ ըստ նրանց կողմից տրված եզրակացության էլ, պարզվում է, որ նկարները կեղծ են: Ծաղիկյանը դատի է տալիս ոչ թե վաճառողին, այլ՝ միջնորդին:
Արգելանք է դրվում միջնորդի գույքի վրա: Սա այն դեպքում, երբ ՀՀ վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է պետեկամուտների նախարարության քննչական վարչությանը, հարուցել քրեական գործ եւ Կ. Բադալյանին էլ ճանաչել որպես տուժող:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ