Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռում սկսված վիճաբանությունը ծեծկռտուքով է ավարտվել։
Հունիսի 6-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Նախշունիկ Ի.-ից հաղորդում է ստացվել։
Նա հայտնել է, որ մի քաղաքացուհի Կիև-Երևան չվերթի ինքնաթիռում վիճաբանել է իր, այնուհետև իր որդու` Ղազախստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Արսեն Ի.-ի հետ: Ինքնաթիռի վայրէջքից հետո հարազատների հետ միասին «Զվարթնոց» օդանավակայանի վճարովի ավտոկանգառում նա քաշքշել է իրեն ու որդուն և իրենց դիմավորող հարազատներին, ծեծի ենթարկել իրենց, տվել սեռական բնույթի հայհոյանքներ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ