![2](https://www.aravot.am/wp-content/uploads/2012/06/287.jpg)
Հունիսի 6-ին, «Ասեկոսե.ամ» ինտերնետային կայքում հրապարակում է տեղադրվել, որ Արտաշատի զբոսայգու հրաձգարանում մի երիտասարդի կրակոցից կոտորակը խրվել է այդ պահին զբոսայգում գտնվող կանանցից մեկի մարմնի մեջ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, զբոսայգու տարածքում գտնվող հրաձգարանում, երբ 10 տարեկան անհայտ երեխան օդամղիչ հրացանով կոտորակ է կրակել, անզգուշության հետևանքով կոտորակը դիպել է 1961 թ. ծնված Անյա Բաբայանի աջ ձեռքին և պատճառել վնասվածք:
Ա. Բաբայանից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: