Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Հանդիպումը տեղի է ունեցել վարչապետի աշխատավայրում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանի մեքենան մոտ մեկ ժամ գտնվել է կառավարության շենքի մոտ: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից այս տեղեկության իսկությունը ճշտել չհաջողվեց, անտեղյակ էին: Այս առիթով մեկնաբանություններ ստանալ ԲՀԿ-ից կամ ՀՀԿ-ից եւ հստակեցնել՝ ի՞նչ հարցերի շրջանակ է քննարկվել Ծառուկյան-Սարգսյան հանդիպման ժամանակ, առայժմ նույնպես չի հաջողվում: Մարդիկ կամ անտեղյակ են նման հանդիպումից, կամ մեր հեռախոսազանգերն անպատասխան են մնում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ