Այս տարվա մայիսին արձանագրվել է 0.5% գնաճ` նախորդ տարվա մայիսի համեմատությամբ: Այսօր «Հենարան» ակումբում ներկայացնելով ազգային վիճակագրական ծառայության ուսումնասիրության տվյալները, ասաց գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ըստ վիճծառայության տվյալների, մայիսին, ապրիլի համեմատ, հացամթերքի գները մնացել են անփոփոխ, մսամթերքի գինը նվազել է 0.2% տոկոսով, ձկնամթերքինը`0.7%, կաթնամթերքինը`2.2%, ձվի գները` 2.0%, կենդանական եւ բուսական յուղի շուկայում 0.4%գնանկում է արձանագրվել: Նշված ժամանակահատվածում մրգի գները նվազել են 0.3%, շաքարավազինը` 1.2%, իսկ առավել մեծ գնանկում է արձանագրվել բաջարեղենի շուկայում` կարտոֆիլի գներն իջել են 15.5%-ով: Իսկ ահա 12 ամսվա կտրվածքով 4 ապրանքային խմբում վիճծառայությունը գնաճ է արձանագրել: Պարոն Մարտիրոսյանի ներկայացմամբ`12 ամսվա կտրվածքով առավել բարձր գնաճ է նկատվել շաքարավազի շուկայում` 15.4%, սուրճի`15.1%, հրուշակեղենի` 12.8%, մսամթերքի` 10.3%:
Ըստ վիճծառայության, այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած,մրգի շուկայում 23.8%գնանկում, հանրապետության 7 քաղաքներում մրգի գները նվազել են 6.1-0,5%-ով, մայրաքաղաքում 0.8%-ով թանկացել են:
Առողջապահության ոլորտում 12 ամսվա պարբերականությամբ դեղամիջոցների գնաճը կազմել է 1.9%, իսկ բուժծառայությունների մասով, պարոն Մնացականյանի ներկայացմամբ` նախորդ տարվա մայիսի համեմատ 7.7%գնաճ է արձանագրվել:
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչ դեղամիջոցներ եւ ինչ տեսակի բուժծառայություններ են ուսումնասիրել, որ նման տվյալներ են ստացել, պարոն Մնացակայանն ասաց, որ բնակչության կողմից առավել շատ օգտագործվող դեղամիջոցներն ու բժշկական պիտույքները, ասենք` բինտ, բամբակ, անալգին եւ այլն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ