Հունիսի 13-ից սկսած՝ մոտ 20-25 օրով «Հայանտառ» ՊՈԱԿ-ը սկսում է ավիացիոն պայքար` վնասատուների եւ հիվանդությունների դեմ: Մոտ 9000 հեկտար տարածք պարունակող անտառտնտեսությունները կենթարկվեն քիմիական եւ կենսաբանական ախտազերծման: Այսօր այս մասին «Տեսակետ» ակումբում հայտնեց գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նա Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի ու Արագածոտնի մարզերի բնակիչներին հորդորեց այդ ժամանակահատվածում չօգտվել անտառի հատապտուղներից, սնկերից, մրգերից ու կանաչեղենից` չթունավորվելու համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ