Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետի հանձնարարությամբ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը պարզաբանումներ է ներկայացրել հինգ ամսվա տնտեսական ցուցանիշների վերաբերյալ

Հունիս 07,2012 13:03

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյան –5 ամսվա կտրվածքով մենք ունենք գնաճի ցուցանիշ, որը 12 ամսվա համար կես տոկոս է և բավական ցածր-կայուն միջավայր է։ Եթե մենք դիտարկենք մայիսի վերջին ամփոփված 4 ամիսների կատարողականը, ապա կտեսնենք, որ ունենք տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշ՝ 7.2 տոկոս, ընդ որում, ուրախալին այստեղ արդյունաբերության ցուցանիշն է, որը 4 ամսվա կտրվածքով կազմել է 115.3 տոկոս։ Միևնույն ժամանակ ունենք էլեկտրաէներգիայի արտադրության աճ, որը նույնպես վկայում է արդյունաբերական զբաղվածության մասին։ Եթե մենք դիտարկում ենք արտահանումը, ապա այն 118.7 տոկոս է՝ 2011 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի նկատմամբ, երբ ներմուծումը կազմել է 18.7 տոկոս։

Եթե անդրադառնանք պետական բյուջեի ցուցանիշներին, ապա կտեսնենք, որ առաջին 5 ամիսների համար հարկային եկամուտները և սոցվճարները կազմել են 322 միլիարդ 758 միլիոն դրամ, այդ թվում` հարկային եկամուտները և պետական տուրքերը՝ 272 միլիարդ դրամ: Քանի որ ունենք 6 ամսվա հաստատված կանխատեսումներ, հինգ ամսվա կտրվածքով Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է կես միլիարդ դրամ ավելի գումար։ Եթե նայենք ծախսերին, ապա դրանք կազմում են 341 միլիարդ դրամ։ Ունեցել ենք 9.5 միլիարդ դրամի դեֆիցիտ, ընդ որում, կիսամյակի համար ծրագրել էինք ավելի մեծ դեֆիցիտ, սակայն այն ավելի փոքր է, քանի որ ունենք տոկոսային եկամուտների 3 միլիարդ դրամի ավելացում։ Բացի դրանից, ունենք ծախսերի որոշակի թերակատարում, ինչը հիմնականում պայմանավորված է սեզոնայնությամբ։ Յուրաքանչյուր տարի 6 ամսվա կտրվածքով մոտ 8-10 տոկոսով ծրագրվածից ավելի քիչ ծախս ենք կատարում։ Ճիշտ նույն միտումը նաև այս տարի է։ Այսինքն, ծախսային մասով մենք գտնվում ենք բնականոն ընթացքում, որը եղել է նախորդ տարիների հետևանքով։ Եկամուտներն ամբողջովին կատարվել են և մոտ կես միլիարդով` գերակատարվել։ Դրա հետևանքով մենք ունենք դեֆիցիտի ցուցանիշ, որն ավելի ցածր է, քան ծրագրված էր։ Այն 9.5 միլիարդ դրամի շրջանակում է։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930