Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում ցնծում են

Հունիս 07,2012 12:54

ՀՀԿ-ում ոգեւորություն է տիրում: «Առավոտի» տեղեկություններով՝ ոգեւորության պատճառն այն է, որ ՀՀ եւ ՀՀԿ ղեկավարությունը միաժամանակ աշխարհաքաղաքական երեք կարեւոր կենտրոններից դրական «մեսիջներ» է ստացել: Փաստորեն՝ եւ ԱՄՆ-ը, եւ Եվրոպան, եւ Ռուսաստանն ակնարկեցին, որ առաջիկայում ՀՀ իշխանությունն ընդունելի է լինելու իրենց համար: Մասնավորաբար, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը Հայաստանում գովերգում էր Սերժ Սարգսյանին՝ ասելով, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ է օժանդակել եւ աջակցել Հայաստանի նախագահի շարունակական գործունեությունը՝ որպես հիանալի առաջնորդ: Բառացիորեն նույն ժամանակ Եվրոպայում ընդունում եւ գովերգում էին Տիգրան Սարգսյանին՝ ի դեմս ԵԺԿ նախագահ Մարթենսի, ով մեկ անգամ եւս շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ տարած հաղթանակի եւ ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու առիթով: Միաժամանակ, ՀՀԿ-ում շոյված եւ ուրախ են նաեւ ռուսական ժեստից. Տիգրան Սարգսյանի հրաժարականից մեկ օր առաջ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպեց Հայաստանի վարչապետին, քննարկեց հետագա համագործակցությունը եւ համատեղ ծրագրերը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930