Հունիսի 6-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս ոմն Լիլիթից ահազանգ է ստացվել, որ Ավանի «Սթար» սուպերմարկետի մոտ ծեծել են մի քաղաքացու, որի վիճակը ծանր է, և փորձում են փրկել կյանքը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 1988 թ. ծնված Վրեժ Աշխատյանի դիակը` աջ քունքային, ձախ այտային, շրթունքների և աջ բազկի մասերում արյունազեղումներով, աջ և ձախ ուսահոդերի շրջաններում՝ քերծվածքներով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն