Հայաստանի հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 21-րդ մարզական խաղերի գավաթի խաղակության Երևանի քաղաքային փուլի եզրափակիչ մրցումների արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Շենգավիթ վարչական շրջանի թիվ 75 և 97 դպրոցների աշակերտներին հանձնվել է փոխանցիկ գավաթը: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների դպրոցները գավաթի համար պայքարել են 6 մարզաձևերում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով աշակերտներին հաղթանակի համար՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը մաղթել է նրանց նորանոր հաղթանակներ և համոզմունք հայտնել, որ մրցույթի հանրապետական փուլից ևս աշակերտները կվերադանան գավաթով:
<<Դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը քաղաքապետի մշտական ուշադրության ներքո են: Հետագայում ևս ակնկալում ենք մեր դպրոցների ակտիվ մանսակցությունը մարզական միջոցառումներին>>,-նշել է հանրակրթության վարչության պետը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն