Հատված «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հետ հարցազրույցից:
-Վստա՞հ եք, որ ձեր մոտեցումները, դիրքորոշումները ոչ միայն այսօր, այլեւ վաղը ընդունելի են լինելու «Ժառանգության» համար:
-Վստահ եմ: Հանրային կյանքում «Ազատ դեմոկրատների» ու «Ժառանգության» հարաբերությունների վերաբերյալ թյուրըմբռնում կա: Ընդդիմությունը ոչ միայն քաղաքական գործելակերպ է, այլեւ այն դիրքորոշումներն ու մոտեցումները, որը քաղաքական ուժն ունի այդ պահի իշխանության նկատմամբ: Իհարկե, ցանկացած անորոշություն ես դրական չեմ համարում, իսկ քաղաքական գործունեության համար առավել կարեւորում եմ հստակությունը, որոշակիությունը:
Նաեւ համաձայն չեմ, թե «Ժառանգության» գործողություններում անորոշության կշիռն անքան մեծ է, որքան այդ մասին խոսվում է: Ցավում եմ, որ նման կարծիք կա, բայց հավատացած եմ, որ շատ շուտով բոլոր այդ մտավախությունները կփարատվեն: Մենք միասնական երկարաժամկետ համագործակցության ճանապարհ ունենք անցնելու: Առջեւում նախագահական, Երեւանի քաղաքապետի ընտրություններն են, նաեւ բազում այլ ծրագրեր:
Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»