Հունիսի 6-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան 82 հասցեում գտնվող պահածոների նախկին գործարանի տարածքում այրվում է ավտոամբարձիչ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում` «Մեթալ պրինտ» ՍՊԸ-ին պատկանող ամբարձիչի գազի ճնշման կարգավորիչից տեղի է ունեցել գազի արտահոսք և բռնկում: Դար հետևանքով 1961 թ. ծնված Վ. Հարությունյանը և 1992 թ. ծնված Ա. Մարտիրոսյանը նախաբազկի հատվածում ստացել են առաջին աստիճանի այրվածքներ և, տեղում ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.37-ին, մարվել՝ 14.41-ին: Այրվել են ամբարձիչի շարժիչի հատվածը և վարորդի նստատեղը:
ԱԻՆ