Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հակառակորդն ամեն ինչ անելու է իրավիճակը գերլարված պահելու համար

Հունիս 07,2012 11:54

Ակնհայտ է, որ մինչեւ հունիսի 18-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ սպասվող Է.Նալբանդյան-Է.Մամեդյարով հանդիպումը մեր հակառակորդն ամեն ինչ անելու է իրավիճակը գերլարված պահելու համար, որովհետեւ դիվերսիոն պատերազմն այնպիսի երեւույթ է, որի դեմն առնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են։
Ի տարբերություն ղարաբաղա-ադրբեջանական ճակատի, որը բավարար չափով ամրացված է, Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի մարզի հատվածում հայկական ու ադրբեջանական գյուղերը այնպես են «խրված» սահմանագծի մեջ, որ դրանց ճանապարհներին ծուղակներ դնելու եւ մի քանի զինվորական սպանելու համար կան բոլոր պայմանները։
Ուրեմն սահմանի այս հատվածում բավարար չէ ունենալ մարտունակ բանակ, այլ հարկավոր է նաեւ նույնպիսի ծուղակներ ստեղծել դիվերսիոն խմբերի թափանցման ուղիների վրա, որպեսզի հակառակորդը զրկվի մեր զինվորներին կորուստներ պատճառելու հնարավորությունից։
Երեկ Բաքվում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մի փոքր բացեց իր տարածաշրջանային այցի պայուսակը՝ առաջ քաշելով հետեւյալ գաղափարը՝ «Փարիզում տեղի ունենալիք հանդիպմանը մենք հակամարտության լուծման նոր մոտեցում կառաջարկենք։ Խնդրի լուծումը պետք է գտնվի»։
Հարց է առաջանում՝ սա հունիսի 5-ին փորձագետ Ուեյն Մերիի հնչեցրած «միջնորդությունից ուժային արբիտրաժի անցնելու» գաղափարի իրականացմա՞ն փորձ է։
Եթե այո, ապա նման փորձի միակողմանի կիրառումը կարող է հանգեցնել պատերազմի, որովհետեւ Ռուսաստանը ձեռքերը ծալած չի նստի, իսկ եթե ոչ՝ ապա հարկ կլինի մի փոքր էլ սպասել պարզելու համար, թե այնուամենայնիվ ի՞նչ էր պահել տիկին Քլինթոնն իր ճամփորդական պայուսակում։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930