Արդեն մի քանի օր է՝ Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում պատերազմական վիճակ է։ Երկու կողմից զոհերի եւ վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի։ Հասարակական միտքն, իհարկե, այդ առթիվ կարգին աշխուժացել է։ Սոցիալական կայքերում, օրինակ, հայ երիտասարդները (այդ թվում՝ աղջիկները) կոչ են անում անհապաղ գրավել Բաքուն, ոչնչացնել այդ պիղծ ցեղը, Ալիեւի բեղերն էլ պոկել եւ ուրիշ տեղ կպցնել, մեկ այլ խումբ առաջարկում է սկզբում գրավել Նախիջեւանը եւ այլն։ Այս հույժ հայրենասիրական դրսեւորումներն, իհարկե, միանգամայն ողջունելի են (մանավանդ՝ Ալիեւի բեղերի մոմենտով), բայց վերաբերմունքը, համաձայնվեք, լուրջ չէ։ Դրա փոխարեն կարելի էր փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում։
Եթե հարցին նայենք զուտ ռազմական տեսանկյունից, ապա առայժմ միակ լուրջ գնահատականը տվել է գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը
(Կոմանդոսը): Նա առանց ավելորդ էմոցիաների եւ պաթետիկ ձեւակերպումների պարզապես արձանագրեց՝ այս դիվերսիաները վկայում
են, որ մեր պաշտպանական գիծր թույլ հատվածներ ունի, եւ դրանք պետք է ամրացնել։ Վերջ, սա է։ Իսկ բոլոր այն վեճերը, թե ով քանի զոհ տվեց (կռիվը «քանիս-քանիս պրծավ»), ավելորդ են. սա մարզական միջոցառում չէ, եւ
Կարդացեք նաև
մեր մի զինվորը մեզ համար ավելի կարեւոր է, քան նրանց տասնյակ զոհերը:
«Չորրորդ ինքնիշխանություն»