Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ կտրուկ պայքարն ինչպե՞ս կարող է խաթարել երկրի կայունությունը

Հունիս 07,2012 11:00

Հունիսի 4-ին Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է Եվրոպացի, թուրք եւ ադրբեջանցի լրագրողների հարցերին եւ, ինչպես միշտ, հանդես եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով։ Պատասխանելով հարցին, թե ինչու կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը չի կիրառում Վրաստանի հաջողված փորձը, Տ. Սարգսյանը ցնցող պատասխան է տվել. «Որովհետեւ Հայաստանում ընդունելի չէ փոփոխությունների հեղափոխական ճանապարհը։ Մենք գնում ենք էվոլյուցիոն փոփոխությունների ճանապարհով։ Դա ավելի երկարաժամկետ ջանքեր պահանջող ճանապարհ է, բայց ապահովում է կայունություն, ինչը գերակայություն է մեզ համար՝ հաշվի առնելով մեր հարեւանների հետ ունեցած հարաբերությունները»։ Նախ՝ անհասկանալի է՝ ում նկատի ունի Սարգսյանը՝ պնդելով որ Հայաստանում ընդունելի չէ կոռուպցիայի դեմ պայքարի հեղափոխական ճանապարհը։ Եթե նկատի ունի սեփական կուսակցության ցուցակի 90 տոկոսին եւ մեծամասնականով պատգամավոր դարձած կուսակիցների 100 տոկոսին, ապա այո՝ նրանց համար, ինչ խոսք, ընդունելի չի կարող լինել վրաստանյան փորձը, քանի որ առանց կոռուպցիայի, նրանք պարզապես կսննկանան։ Բացի այդ, անհասկանալի է, թե կոռուպցիայի դեմ կտրուկ պայքարն ինչպես կարող է խաթարել երկրի կայունությունը։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930