Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրեթե չեղած տեղից օրակարգում վեր հառնեց ղարաբաղյան հարցը

Հունիս 07,2012 10:50

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

Հետաքրքրական է, բայց գրեթե չեղած տեղից օրակարգում վեր հառնեց ղարաբաղյան հարցը: Մինչև Հիլըրի Քլինթընի տարածաշրջանային այցը, որևէ մեկի մտքով երևի թե չէր անցնի, որ ղարաբաղյան հարցը կարող է նման սուր կերպով հայտնվել օրակարգում, որ կարող են լինել նման հաջորդական դիվերսիաներ և փաստորեն դիվերսիոն պատերազմ, որն էլ կարող է առաջացնել իսկական, լայնամասշտաբ պատերազմի վտանգ: Այսօր ղարաբաղյան հարցը դարձել է օրակարգի թիվ մեկ խնդիրը, իսկ հայաստանյան քաղաքական դաշտում էլ կարծես թե ստվերել կառավարության ձևավորման և ներքաղաքական այլ հարցերը, ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների պարզաբանումը և ներքաղաքական այլ հրատապ թեմաներ:

Ինչ է կատարվում իրականում` այսօր փորձում են հասկանալ շատերը, եթե ոչ բոլորը, բայց չկան անգամ քչերը, որ կարողանային բացատրել, թե ինչ է կատարվում և ինչու հանկարծ ղարաբաղյան հարցն այսպես գրավեց օրակարգը, ում էր դա ձեռնտու: Սակայն այս ընթացքում նկատելի է նաև մի ուշագրավ իրողություն՝ Հայաստանի իշխանության բավական հանգիստ կամ, համենայնդեպս, համեմատական հանգիստ պահվածքը: Ինչ խոսք լավ է, որ Հայաստանի իշխանությունը խուճապի մեջ չէ, սակայն խնդիրը խուճապը չէ, այլ այն, որ իշխանությունը կարծես թե ամենևին չի փորձում հասարակության ուշադրությունը որևէ արհեստական օրակարգով շեղել: Համենայնդեպս, մինչև այժմ արհեստական հակադրություններ և բախումներ որևէ «էկզոտիկ» թեմայի շուրջ տեղի չեն ունեցել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունը երևի թե ցանկանում է, որ հասարակության ուշադրությունը զբաղվի ղարաբաղյան խնդրով: Սա էլ հիմք է տալիս կարծելու, որ այսպիսով իշխանությունները կարծես թե փորձում են կամ ակնկալում են առկա օրակարգը ծառայեցնել իրենց շահերին և օգտվելով առիթից` որոշակի գործողություններ իրականացնել կամ ներիշխանական, կամ ներքաղաքական, կամ էլ արտաքին քաղաքական այլ ուղղությամբ:

Հնարավոր է, որ կարող է տեղի ունենալ սերտորեն շաղկապված ինչ-որ բան, որ ազդեցություն ունենա բոլոր երեք ուղղություններով: Եվ նաև այն, որ փաստորեն լռում է նաև քաղաքական դաշտն ու քաղաքական ուժերն էլ թողել են, որ ղարաբաղյան հարցը ինքնահոսի նման հաստատվի օրակարգի առաջին տեղում, վկայում է, որ նրանք էլ համընդհանուր ինչ-որ սպասման մեջ են: Թե ինչով է ավարտվելու այդ մեծ սպասումը, դժվար է ասել, սակայն, ընդհանուր առմամբ, նաև մեկ այլ հետաքրքրական հանգամանք է այն, որ Հայաստանում այդպես էլ հետընտրական ցնցումային զարգացումներ չեղան և հիմա, իրադարձությունների որոշակի հեռվից այնպիսի տպավորություն է, որ բոլորը դեռ այն ժամանակից են սպասում ինչ-որ բանի:


«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930