Հայտնի դարձան այն մրցավարների անունները, որոնք սպասարկելու են Ուկրաինայում եւ Լեհաստանում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մեկնարկային հանդիպումները:
Հունիսի 9-ին՝ բացման Լեհաստան-Հունաստան խաղի գլխավոր մրցավարը իսպանացի Կառլոս Վելասկո Կարբալյոն է: Սա մադրիդցի ինժեների երկրորդ հեղինակավոր նշանակումն է վերջին 13 ամսում: Նա էր սպասարկում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Դուբլինում կայացած «Պորտուի» եւ «Բրագայի» միջեւ եզրափակիչ խաղը:
Ռուսաստան-Չեխիա խաղի գլխավոր մրցավար նշանակվել է անգլիացի Հովարդ Ուեբը, որը Բրիտանական կայսրության ասպետ է եւ հայտնի է որպես աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում դեղին քարտ ցույց տված մրցավարների ռեկորդակիր: Սլովենացի Դամիր Սկոմինային վստահվել է Նիդեռլանդներ-Դանիա, իսկ ֆրանսիացի Ստեֆան Լաննուաին՝ Գերմանիա-Պորտուգալիա խաղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ