Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության քարոզչությունն է, թե ԲՀԿ-ի հետ համագործակցությունն կթուլացնի ՀԱԿ-ին

Հունիս 07,2012 10:24

Հատվածներ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցազրույցից:

Պարբերաբար խոսվում է ՀՅԴ-ԲՀԿՀԱԿ խմբակցությունների համագործակցության մասին։ Հատկապես ընդդիմություն ինքնահռչակված ԲՀԿի հետ համագործակցությունն արդյո՞ք չի թուլացնի ՀԱԿին։

– Դա իշխանության պրոպագանդան է։ Ես գիտեմ, որ մինչեւ հիմա եղել է այդ չարաբաստիկ կոալիցիան, եւ այդ ուժերը համախմբված են եղել, այսօր նման համախմբում չկա, Հանրապետական կուսակցությունը քաղաքականապես մեկուսացված է, նրա հետ կոալիցիա չի ուզում կազմել ոչ մի ուժ, բացի ՕԵԿ-ից, որը քաղաքական ուժ չէ, ընթերցողներն էլ կհամաձայնեն, որ այն վարկաբեկված կցորդ է, որի հետ կոալիցիա կազմելը ոչ մեկին պատիվ չի բերի։ Կոալիցիա գոյություն չունի, եւ դա լուրջ զարգացում է, եւ դա նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունը ստիպված է ամբողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա, որը թույլ է տալիս Կոնգրեսին այս վիճակում գնալ այնպիսի քաղաքական գործընթացների, որոնց լոկոմոտիվը Կոնգրեսը կլինի, ու որոնցով հնարավոր կլինի ռեժիմին ընդդիմացող բոլոր ուժերի համախմբումը… Իսկ ռեժիմի քաղաքական հենարանը թուլացած է։

– Պարոն Զուրաբյան, անսպասելի էր  հատկապես  դաշնակցականների   հետ   համագործակցությունը, դուք թշնամական հարաբերությունների մեջ էիք

– Թշնամություն… ես չեմ կարծում, որ երբեւիցե եղել է, ինչպես Դուք եք որակում… Միեւնույն է, քաղաքականության մեջ չեն լինում հավերժական թշնամիներ եւ բարեկամներ…

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930