Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արոնյանը մեկնարկում խաղալու է Եվրոպայի 2009 թվականի չեմպիոնի հետ

Հունիս 07,2012 10:05

Այսօր Մոսկվայում բլից մրցաշարով մեկնարկում է 15 հազար եվրո ընդհանուր մրցաշարային ֆոնդով աշխարհի տասն ուժեղագույն շախմատիստների միջեւ Միխայիլ Տալի ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցում են Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Թեյմուր Ռաջաբովը,  Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան,  Ալեքսանդր Մորոզեւիչը, Եվգենի Տոմաշեւսկին եւ Լյուկ Մաքշեյնը:
Կազմակերպիչները հիմնական մրցաշարում մասնակիցների մեկնարկային համարների բաշխման յուրօրինակ տարբերակ են գտել` դա որոշելով բլիցում գրաված տեղերով:
Արդեն հայտնի է նաեւ շրջանաձեւ մրցակարգով անցկացվելիք հիմնական մրցաշարի խաղացանկը: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն ըստ հերթականության հանդիպելու է.
1-ին տուր` Արոնյան-Տոմաշեւսկի, 2-րդ` Կարլսեն-Արոնյան, 3-րդ` Արոնյան-Մաքշեյն, 4-րդ` Արոնյան-Կրամնիկ, 5-րդ` Ռաջաբով-Արոնյան, 6-րդ` Արոնյան-Նակամուրա, 7-րդ` Կարուանա-Արոնյան, 8-րդ` Արոնյան-Մորոզեւիչ, 9-րդ` Գրիշչուկ-Արոնյան:
Հիմնական մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 100 հազար եվրո է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930