Լրահոս
Օրվա լրահոսը

Հիլարին Ջոկոնդա չէ

Հունիս 07,2012 10:08

Միանգամից ասեմ, որ խորը հարգանք ունեմ ամերիկացի ժողովրդի նկատմամբ եւ Աստված եմ կանչում, որ իմ ժողովուրդն ունենա ամերիկացիների նպատակասլացությունը, լավատեսությունը, չհիասթափվելու, դժվարությունների առաջ չնահանջելու չափազանց գովելի հատկությունները: Համապատասխան զգացմունքներ ունեմ նաեւ ԱՄՆ-ի եւ այդ երկրի պետքարտուղարի նկատմամբ:

Բայց երբ ինձ  հրավիրեցին հունիսի 4-ին մասնակցելու միջոցառմանը, որի ժամանակ Հիլարի Քլիթոնը պետք է պարգեւատրեր իմ հայրենակիցներին, ես մերժեցի, որովհետեւ գիտեի, թե որքան ժամանակ եւ նյարդեր եմ ծախսելու այդ միջոցառման վրա: (Մերժելուց չգիտեի, որ այդ օրը Երեւանում չէի լինելու): Եվ իսկապես, ներկաները պատմում են, որ հյուրերին՝ քաղաքական եւ հասարակական գործիչներին մտցրել էին ԱՄՆ  դեսպանատան մի սենյակ (խորհրդային շրջանում օդանավակայաններում կար այսպես կոչված накопитель), մտցնելը եւ накопитель-ում սպասելը  տեւել էր մոտ երկուսուկես ժամ: Այնուհետեւ մի քանի րոպեի ընթացքում տիկին Քլինթոնի մասնակցությամբ կատարվեց բուն արարողությունը, եւ մարդիկ գնացին իրենց գործերով: Չգիտեմ, գուցե այդ միջոցառումին ներկա լինելուց ոմանց հոգին վեհացավ կամ միտքը պայծառացավ, բայց ինձ հետ նման բան հաստատ տեղի չէր ունենա:

1974 թվականի մայիս-հունիսին Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդան» ցուցադրվում էր Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանում: Իտալացու գլուխգործոցը տեսնելու համար մարդիկ հերթ էին կանգնում 7-8 ժամ, որպեսզի 10-15 վարկյան դիտեն Ֆլորենցիայի չքնաղ այդ բնակչուհուն: Հիլարի Քլինթոնը, որին, կրկնեմ, մեծ համակրանքով եմ վերաբերվում, այնուամենայնիվ, Ջոկոնդա չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930