Ս.թ. հունիսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Ճամբարակ բնակավայրի մերձակայքում, ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն գործողության փորձն է ձեռնարկել ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերից մեկի ուղղությամբ: Հայ դիրքապահների աչալրջության և զգոնության շնորհիվ ադրբեջանական հերթական արկածախնդրությունը ձախողվել է և, ըստ նախնական տվյալների, կրելով կորուստներ, հակառակորդը նահանջել է:
Հայկական կողմից զոհեր կամ վիրավորներ չկան: Այդ մասին ասված է ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ: