Հունիսի լույս 6-ի գիշերն ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Ոսկեպարի գյուղի ուղղությամբ: Վնասվել է 1993թ. դեկտեմբերի 27-ին քաջաբար նահատակված ոսկեպարցի Հրաչիկ Ալավերդյանի որդու՝ Մանվել Ալավերդյանի «Վիլիս» ավտոմեքենան. գնդակը խոցել-անցել է մեքենայի միջով: Հունիսի 6-ի առավոտյան ադրբեջանցիները գնդակոծել են Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար- Բաղանիս ճանապարը: Այդ պատճառով հունիսի 6-ի, ժամը 15-ից հետո այդ ճանապարհը Նոյեմբերյանի ոստիկանների, ապա նաեւ՝ ճանապարհային ոստիկանության կողմից փակվել է, եւ այժմ մեքենաները երթեւեկում են շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ