Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կապանում օձ են հայտնաբերել անհատական տան տանիքում

Հունիս 06,2012 19:05

Կապանի ծայրամասային Վաչագան թաղամասի անհատական տներից մեկի տանիքում օձ է հայտնաբերվել: Վաչագան թաղամասի թիվ 133 տան բնակչուհի տիկին Հեղինեն իրենց տան տանիքում օձը  տեսել էր դեռեւս կիրակի օրը, երբ թռչունների տարօրինակ անվերջ ձայներից մի քանի անգամ ներս ու դուրս անելուց հետո վերջապես նկատել էր, որ տանիքից մոտ 1 մետր երկարությամբ օձ է կախված: «Ես առաջին անագամ եմ իմ կյանքում օձ տեսնում ու շատ վախեցա: Մեր տունն այնպիսի տարածքում է, որ ծիտիկների ձայնը երաժշտության նման միշտ լսվում է, բայց այս անգամ թռչունների ծլվլոցն արդեն երաժշտության նման չէր. այդ ձայների մեջ անհանգստություն կար, մի տեսակ եւ տաօրինակ  ձեւով բոլորը հավաքվել էին սալորի ծառի վրա, որտեղ բույն էին դրել: Մոտ 5-6 անագամ այդ ձայների վրա դուրս եկա, ոչինչ չնկատեցի: Վերջին անգամ դուրս գալուց տեսա, որ օձը կախված է տանիքից` դեպի թռչունի բույնը եւ ձագը բերանում տանում է: Տանը մենակ էի, հետո աղջիկս եկավ, պատուհանները պինդ փակեցինք, որ օձը ներս չմտնի: Ամուսնուս տեղյակ պահեցի, բայց նրան չհաջողվեց օձին հանել տանիքից: Ամբողջ գիշեր անհանգիստ քնեցինք: Լսել էի, որ օձին ձեռք չտալու դեպքում նա չի վնասի, ու մի կողմից մի քիչ հագիստ էինք: Նաեւ մեծերից լսել էի, որ օձ տեսնելիս ջուր են լցնում ամանով դնում, որ խմի գնա, մի քանի տեղ ջուր լցրեցի եւ  դրեցի», -պատմում է Վաչագան թաղամասի բնակչուհի Հեղինե Նազարեթյանը: Կիրակի օրն անհանգիստ  լուսացնելուց հետո նրանք դիմել էին փրկարար ծառայություն: Ահազանգ ստանալուց հետո այսօր դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, հայտնաբերել օձին եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930