Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նոր վարչապետ է նշանակել. մայիսի 7-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձեւավորվող կառավարությունը կգլխավորի իշխող «Բաաս» կուսակցության ներկայացուցիչ, գյուղատնտեսության նախկին նախարար Ռիադ Ֆարիդ Հիջաբը։
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` նշանակման մասին Ասադը հայտարարել է այսօր։ Նա հերթական անգամ պնդել է, թե մայիսի 7-ի ընտրությունները երկրում իր կողմից իրականացվող բարեփոխումների օրինակ են։
Ընդդիմությունը, մինչդեռ, բոյկոտել էր այդ ընտրությունները։
«Ազատություն» ռադիոկայան