Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը լրատվամիջոցներին հայտարարել է. «Բացարձակապես համամիտ չեմ այն մարդկանց հետ, ովքեր Եվրոպայի առաջնությունում մեր խումբը թույլ են համարում: Ընդհակառակը՝ մեր հավաքականի տղաների ուսերին պատասխանատվության լրացուցիչ բեռ կա դրված: Եթե հայտնված լինեինք Իսպանիայի եւ Գերմանիայի հետ եւ նրանց արգելքը հաղթահարել չկարողանայինք, ֆուտբոլասերները դա կհասկանային, որովհետեւ դրանք գրանտ հավաքականներ են, որոնց պարտվելն ամոթ չէ: Իսկ այս պարագայում երկրպագուները հավաքականին չեն ների»:
Հիշեցնենք, որ «Եվրո 2012»-ի խմբային փուլում Ռուսաստանի մրցակիցներն են Լեհաստանը, Չեխիան եւ Հունաստանը: Իսկ առաջին հանդիպումը Դիկ Ադվոկատի թիմն անցկացնելու է հունիսի 8-ին՝ Չեխիայի հետ:
«Առավոտ» օրաթերթ