Այսօր մայրաքաղաքում լուրեր են շրջանառվում, իբր Գագիկ Ծառուկյանը մտադիր է հրաժարվել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ լինելուց:
Aravot.am-ը լուրի իսկությունը ճշտելու նպատակով զանգահարեց ՀԱՕԿ-ի գլխավոր Հրաչյա Ռոստոմյանին: «Այդ ապատեղեկատվությունն այնքան անհեթեթ է, որ դրա մասին խոսելն անգամ անիմաստ է», – ասաց պարոն Ռոստոմյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ