Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Թորոսյանին երկու քաղաքական ուժեր առաջարկում էին միասին գնալ ԱԺ

Հունիս 06,2012 11:41

Հատվածներ ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանի հարցազրույցից:

 – Եթե ես ցանկություն ունենայի, այս անզամ էլ կարող էի պատգամավոր դառնալ, որովհետեւ անընդհատ երկու քաղաքական ուժեր առաջարկում էին միասին գնալ, սակայն պատգամավոր դառնալը ինձ համար ինքնանպատակ չէ։ Պետք է գնաս ընդհանուր սկզբունքների ու նպատակների առկայության դեպքում։ Այդ իսկ պատճառով էլ այս անգամ ես չմասնակցեցի ընտրություններին, իսկ թե հետագայում ինչ կլինի՝ կյանքը ցույց կտա։ Բայց դա չի նշանակում, որ ես հիմա ակտիվ քաղաքական գործընթացների մեջ չեմ։

Ի դեպ, ըստ Ձեզ, որպես քաղաքական մարմին, ինչպիսի՞ն է այսօրվա խորհրդարանը, եւ ի՞նչ տեսակ խորհրդարանում Դուք Ձեզ կարող էիք պատկերացնել։

– Ճիշտն ասած, կոնկրետ քաղաքական ուժերի մասին չէի ուզենա խոսել, թե կոնկրետ ովքեր են ինձ առաջարկներ արել, երկրորդ՝ ես ասացի որ իմ մոտեցումներին համապատասխան տեղ գտնելու դեպքում, ես այս կամ այն տեղում կարող էի լինել։ Ես, ցավոք, այն կարծիքին եմ, որ Հայաստանում բազմակուսակցական համակարգը ոչ միայն այս ընթացքում չկայացավ, այլեւ այս տարիների ընթացքում այլասերվեց։ Ինքներդ տեսեք, թե ինչպիսին է այսօրվա խորհրդարանի բազմակուսակցական պատկերը՝ անդեմ ու ոչինչ չասող։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ԱԺ-ն դադարել է քաղաքական մարմին լինելուց։ Վերցրեք երկրի համար կարեւորագույն հարցերի հետ կապված քննարկումները. օրինակ՝ ամեն տարվա պետական բյուջեի քննարկումները, ռուսական բազաների ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածի երկարաձգումը եւ այլն, երբ քաղաքական բանավեճ ասվածը իսպառ բացակայում է։ Իսկ դա նշանակում է, որ խորհրդարան չկա։ Ցավոք սրտի, այն, ինչ այսօր գոյություն ունի խորհրդարանում, լավատեսության հիմքեր չի տալիս, եւ հետագան էլ այդպիսին է լինելու։ Փոխվելու համար պետք է փոխվեն կուսակցությունների որակները, բայց գնալով ամեն ինչ ավելի վատանում է։

Գայանե ԶԱՐԳԱՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930