Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկին Քլինթոնը փաստորեն Սերժ Սարգսյանին լրացուցիչ ծախսի տակ է գցում

Հունիս 06,2012 11:25

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե «Մենք հավատացած ենք, որ Հայաստանըամեն ինչ կանի, որ հաջորդ ընտրությունները լինեն էլ ավելի թափանցիկ ու ազատ»։

«ՉԻ»- Եթե այն, ինչ տեղի է ունեցել մայիսի 6-ին, համարվում է «ազատ ու թափանցիկ», ապա կարելի է պատկերացնել, թե որն է լինելու «էլ ավելի թափանցիկ ու ազատ»-ը։ Դա երեւի նշանակում է, որ ընտրողների թիվը պիտի ավելացվի եւս 200-300 հազարով, իսկ ընտրակաշառքի «միջին դրույքաչափը» հասցվի առնվազն 20 հագար դրամի։ Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ այս հայտարարությամբ ԱՄՆ պետքարտուղարությունն ուղղակիորեն միջամտում է ոչ միայն Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգին, այլեւ ազատ շուկայական հարաբերություններին եւ գնագոյացման մեխանիզմներին, ինչը միանգամայն անթույլատրելի է։ Ավելին՝ տիկին Քլինթոնը փաստորեն Սերժ Սարգսյանին լրացուցիչ ծախսի տակ է գցում։ Հուսով ենք՝ միջազգային ֆինանսական կառույցներն ինչ-որ կերպ կփոխհատուցեն այդ հավելյալ ծախսերը։ Որքանով տեղյակ ենք՝ Տիգրան Սարզսյանն արդեն աշխատում է այդ ուղղությամբ։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930