Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը Քլինթոնի հետ հանդիպման մասին. «Որոշ մանրամասներ են քննարկվել, որոնք չեն բարձրաձայնվում»

Հունիս 06,2012 11:23

 «Այս այն հարցն է, որտեղ ես ձեռնպահ կմնամ պատասխանել»,- Aravot.am-ի հարցին` նախագահ Սարգսյանի եւ ԱՄՆ պետքարտուղար տիկին Հիլարի Քլինթոնի հանդիպման մասին պաշտոնական ծանուցումն ընթերցելով ի՞նչ տպավորություն ստացաք, ի՞նչ հարցեր են քննարկել ԱՄՆ պետքարտուղարն ու ՀՀ նախագահը, պայմանավորվածություններ ձեռք բերվե՞լ են, ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նա նաեւ հրաժարվեց ենթադրություններ անել այդ հարթությունում:

Aravot.am-ի դիտարկմանն էլ` այնպիսի տպավորություն էր, որ տիկին Քլինթոնը իրեն նեղություն էր տվել Հայաստան այցելելու, որպեսզի Սերժ Սարգսյանի հետ փոխանակվի մեր եղանակային պայմանների վերաբերյալ կարծիքներով եւ ասեի, թե որքան շատ է սիրում մեր նախագահին, Դավիթ Հարությունյանը հակադարձեց. «Ենթադրում եմ, որ դա նշանակում է, որ որոշ հարցեր, որոշ մանրամասներ են քննարկվել, որոնք չեն բարձրաձայնվում»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից արդեն իսկ տեսակետեր հնչեցին, որ շռայլված ժպիտների եւ գովասանքների դիմաց պետք է սպասել, որ ԱՄՆ-ը Հայաստանի իշխանություններից լուրջ ակնկալիքներ ունի, որոնք չի բացառվում, որ վերաբերվեն նաեւ ազատագրված տարածքները վերադարձնելուն: Դավիթ Հարությունյանն ի հեճուկս այս կարծիքի կողմնակիցների հայտարարեց. «Չեմ ենթադրում, որ որեւէ մեկը կարող է մեզ պարտադրել` անել մի քայլ, որը վնաս է մեր ազգային շահերին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930