Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էդուարդ Զորիկյան. «Հակահարվածը 2 անգամ ավելին պետք է լինի, որ հասկանան՝ իրենց ամեն հարվածը 2 անգամ ավելի կորստի է բերելու»

Հունիս 06,2012 10:44

Հատված երգահան Էդուարդ Զորիկյանի հետ հարցազրույցից:

– Քանի որ ժամանակ առ ժամանակ հրադադարի ռեժիմը խախտվում է, տեսնո՞ւմ եք պատերազմի վերսկսման վտանգ։

– Ես համարում եմ, որ պատերազմն ավարտված չէ։ Պատերազմն ավարտվում է այն դեպքում, երբ որ թշնամիդ է համաձայնում, որ այն ավարտվել է։ Քանի թշնամին չի համաձայնել այդ ավարտին, այսինքն՝ չի ստորագրվել ինչ-որ մի

փաստաթուղթ, պատերազմն ավարտված չէ։ Պարտությունը պիտի ընդունի թշնամին, ոչ թե մենք պիտի ասենք՝ հաղթել ենք. հաղթանակն այն ժամանակ է գրանցվում, երբ թշնամին ասում է՝ ես պարտվեցի, դու ուժեղ ես։ Երբ որ դա չի ասվում, ինչքան էլ ասես՝ ես հաղթել եմ, մեկ է, թշնամին քեզ հարվածելու է, որովհետեւ ինքն իր պարտությունը չի ընդունել։ Հիմա մեր պատերազմն այդ վիճակին է, քանի դեռ ադրբեջանցին չի ընդունել իր պարտությունը, ոչ մի հաղթանակի մասին խոսել չի կարելի։ Այդքան որ թերթերով, հեռուստատեսությամբ նշում են՝ հաղթանակ, այդ ցուցամոլությունն ահավոր բան է, պատերազմը դեռ ավարտված չէ, մենք պատերազմի մեջ ենք։ Հրադադարը ընդամենը նշանակում է հը-րա-դա– դար, հիմա այդ դադարը կլինի 2 վայրկյան թե 2 հարյուր տարի, ոչ ոք չգիտի, բայց դա ընդամենը հրադադար է, այսինքն՝ մենք պատերազմի մեջ ենք։

Ի՞նչ եք կարծում, նման դեպքերից հետո Հայաստանը պե՞տք է

հակահարված տա։

– Ես երբ հեռուստատեսությամբ լսում եմ, որ հակառակորդն ամբողջ

օրը կրակահերթ է բացել, ու մեր բանակը պատասխանեց համապատասխան գործողություններով, դա իհարկե շոյում է, հարվածը պետք է

ենթադրի հակահարված, գուցե հակահարվածը 2 անգամ ավելին պետք է լինի, որ հասկանան՝ իրենց ամեն հարվածը 2 անգամ ավելի կորստի է բերելու, ու եթե մերոնք չեն պատասխանում, չես կարող ասել, թե ինչ քաղաքական քայլերից ելնելով չեն պատասխանում։ Բայց, որպես անձ, ես իհարկե կուզեմ, եթե եղավ հարված՝ լիներ հակահարված ու 2 անգամ ավելի, որ թշնամին հասկանար, որ իր ամեն մի նման քայլը բերելու է ավելի վատ հետեւանքի։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930