Ֆիլիպինցի Սոտերո Ռամոս Բուկատան արդեն 4 տարի է, ինչ աշխատում է Հայաստանում և տիրապետում է ճապոնական ուտեստների պատրաստման ու մատուցման գաղտնիքներին:
Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում շուրջ 6 տարվա խոհարարական փորձից հետո նա որոշում է ընկերների հետ տեղափոխվել Հայաստան ու աշխատել տեղի ճապոնական ռեստորաններից մեկում:
«Հայաստանում աշխատավարձն ավելի բարձր է, քան Ֆիլիպիններում: Երբ նոր էի Հայաստան եկել, չգիտեի ճապոնական ուտեստներ պատրաստել, քանի որ միշտ աշխատել եմ ֆիլիպինյան խոհանոցում: Բայց խոհարար ընկերներիցս մեկը 2 ամսում սովորեցրեց»,- ասում է նա:
30-ամյա ֆիլիպինցին, ում մականունով դիմում են Բոնկ, Հայաստանում ապրում է մենակ, թեև ունի շատ ֆիլիպինցի ընկերներ, որոնք բոլորն էլ աշխատում են ռեստորաններում որպես խոհարար:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ