Այսօր Orange ընկերության գլխավոր խանութում ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2012TM-ի պաշտոնական գործընկերության շրջանակներում յոթ բաժանորդների մրցանակներ հանձնվեցին: Ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան Sony Ericsson Live with Walkman սմարթֆոներ հանձնեց կանխավճարային ծառայությունների այն երջանիկ բաժանորդներին, ում լիցքավորումները մայիսի 15-ից մինչև մայիսի 30-ը ընկած ժամանակահատվածում եղել էին հերթական 50,000-րդը, իսկ բոլոր ֆուտբոլասերների ամենացանկալի նվերը`
ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2012TM-ի եզրափակիչ խաղի ուղեգիր երկու հոգու համար, հանձնվեց այդ յոթ հաջողակներից այն բաժանորդին, ում լիցքավորած գումարն այդ ժամանակահատվածի համար ամենամեծն էր:
Հիշեցնենք, որ ֆուտբոլային նվեր ստանում էին նրանք, ովքեր լիցքավորել են հաշիվը 500 և ավելի դրամով, և որոնց լիցքավորումը եղել է հերթական 50,000-րդը, ստանում են Sony Ericsson Live with Walkman սմարթֆոն, իսկ այդ երջանիկներից նա, ում լիցքավորած գումարն այդ ժամանակահատվածի համար եղել է ամենամեծը, ստանում է բոլոր ֆուտբոլասերների ամենացանկալի նվերը. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղի ուղեգիր երկու հոգու համար:
Կարդացեք նաև