Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Վարդան Ղուկասյանը չէր ուղեկցում Գյումրի այցելած փոխվարչապետին

Հունիս 05,2012 17:02

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, որին ուղեկցում էին Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները` մարզպետ Աշոտ Գիզիրյանի գլխավորությամբ: Տեսնելով, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չկար ուղեկցողների մեջ, լրագրողները հենց տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատարից` Արմեն Գևորգյանից փորձեցին ճշտել` ի՞նչն է պատճառը, սակայն հարցը տվեցին մի փոքր հեռվից գալով` ինչո՞ւ ՀՀԿ-ն պարտվեց Գյումրիում: «Եկեք պայմանավորվենք, որ ես այսօր Գյումրիում գտնվում եմ 3-րդ հրատապ ծրագրերի իրականացման հարցով, էդ հարցերով դիմեք կուսակցության ղեկավարներին` մարզային և քաղաքային», -խորհուրդ տվեց փոխվարչապետի պաշտոնակատարը: Սա առիթ էր, որ լրագրողները հետաքրքրվեին` բա ո՞ւր` է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը` Գյումրու քաղաքապետը, ինչո՞ւ ձեր հետ չէ: «Պետական բյուջեի հրատապ ծրագրերի ժամանակ միշտ մարզպետն է ուղեկցել», – այսպիսի խուսափողական պատասխան տվեց Արմեն Գևորգյանը` մոռանալով, որ Շիրակի մարզում մարզպետ Գիզիրյանից ու քաղաքապետ Ղուկասյանից բացի, իրեն մշտապես ուղեկցում են նաև նույն լրագրողները, որոնք գրեթե չեն հիշում այդպիսի դեպք, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյա Գյումրի ոտք դնի ու քաղաքապետ Ղուկասյանը իր շքախմբով նրանց չդիմավորի: Առավել ևս եզակի են այդպիսի դեպքերը Արմեն Գևորգյանի պարագայում:

Հիշեցնենք` տևական ժամանակ է մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀԿ-ական վերնախավը Գյումրիում, ՀՀԿ-ի պարտությունից հետո քաղաքապետ Ղուկասյանին տեսնել չի ուզում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930