Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Ժառանգություն» խմբակցության անդրանիկ նիստը

Հունիս 05,2012 16:38

 5 հունիսի 2012թ., Երեւան: Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդրանիկ նիստը: Օրակարգում էին խմբակցության ղեկավարի ու քարտուղարի ընտրության, ԱԺ մշտական հանձնաժողովներում խմբակցության անդամների ընտրության եւ այլ հարցեր:

Միաձայն որոշմամբ խմբակցության ղեկավար ընտրվեց Ռուբեն Հակոբյանը, քարտուղար` Զարուհի Փոստանջյանը:

Խմբակցության որոշմամբ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովներում խմբակցության ներկայացուցիչ ընտրվեց Ռուբեն Հակոբյանը, Պետական-իրավական հարցերի ու Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչը կլինի Զարուհի Փոստանջյանը, Արտաքին հարաբերությունների ու Մարդու իրավունքների պաշտպանության եւ Հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում հանրությանը կծառայի Ալեքսանդր Արզումանյանը, Տնտեսական հարցերի եւ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովներում կաշխատի Խաչատուր Քոքոբելյանը:

 

 «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930