Լրահոս
Օրվա լրահոսը

Գիզիրյանը՝ լրագրողներին. «Դուք ուզո՞ւ մ եք, որ ինձ տեղափոխեն, եթե դուք ուզում ե ք` հարց չկա, ես վաղը գնամ»

Հունիս 05,2012 16:13

Այսօր փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը աշխատանքային այցով Գյումրիում էր, նա եկել էր պետական բյուջեից ֆինանսավորվող շինարարական աշխատանքներին ծանոթանալու, նորակառույց բազմապրոֆիլ հիվանդանոցն ու ասֆալտապատվող փողոցները շրջելու նպատակով: Փոխվարչապետի պաշտոնակատարին ուղեկցում էր միայն մարզպետարանի խումբը ` մարզպետ Աշոտ Գիզիրյանի գլխավորությամբ, իսկ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կամ քաղաքապետարանից որևէ ներկայացուցիչ չկար:

Լրագրողները մարզպետին տեսնելուն պես հետաքրքրվեցին` ճի՞շտ է, որ ձեզ պաշտոնանկ են անելու: «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ներկա պահին ես աշխատանքի մեջ եմ: Չեմ էլ հետաքրքրվում` ինչ է գրում մամուլը: Դուք ուզո՞ւմ եք, որ ես գնամ կամ ինձ տեղափոխեն, եթե ուզում եք` հարց չկա, ես վաղը գնամ: Ես մեկնաբանելու բան չունեմ, ես հարցին հարցով եմ պատասխանում, դուք ուզո՞ւմ եք, որ ես գնամ», -հարցրեց մարզապետը: Լրագրողները շարունակեցին` մեր ուզելը քիչ է, բա որ ՀՀԿ-ն ուզի՞, և եթե ուզի` պատճառը կա՞: «ՀՀԿ-ին հարցրեք, պատճառ չկա, իրականությանը չի համապատասխանում, սուտ լուրեր են», -շարունակեց պնդել Գիզիրյանը:

Լրագրողների այն հարցին էլ, թե այդ դեպքում ինչո՞ւ են մամուլում Շիրակի մարզպետի հնարավոր թեկնածուների անունները շրջանառվում, Շիրակի մարզպետը պատասխանեց. «Այ, հենց որ լինի, դուք դա տեսնելու եք: Ես նորից եմ ասում ` եթե դուք չեք ուզում, ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ»:

Հետաքրքիրն այն է, որ փոխվարչապետի պաշտոնակատարը  յուրաքանչյուր փողոցում կամ կառույցում, որտեղ շինաշխատանքներ են իրականացվում, մոտ 1 րոպե էր մնում, նրան ուղեկցող Աշոտ Գիզիրյանն էլ ստիպված էր լրագրողների հետ զրույցը կիսատ թողնել ու մեքենա նստել: Փոխարենը նա հարցազրույցը շարունակում էր, այսպես ասած, հաջորդ կանգառներում:

Պարոն մարզպետին կանգառներից մեկում հարցրեցին` ինչո՞ւ ՀՀԿ-ն պարտվեց Գյումրիում , որին ի պատասխան՝ մարզպետը կարծես թե նեղսրտեց. «Ինձանից լավ գիտեք ինչո՞ւ , ՀՀԿ-ն Շիրակի մարզում հավաքեց 37 տոկոս, մենակ հո Գյումրիով չէ, բա խի՞ չեք ասում»: Լրագրողներից մեկը նետեց. «Զատո պարտվեց Գյումրիում» :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930