Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանին մայր հայհոյելը արդարացվա՞ծ է

Հունիս 05,2012 15:50

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարության ժամանակ ակտիվիստներից մեկը՝ Սարգիս Գեւորգյանը ցուցմունք տվեց ու պատմեց, որ ոստիկանական բաժանմունքում մեկ անգամ հայհոյել է օպերլիազոր Կարենին, որն ասել էր՝ Արտակին լավ եմ արել, ծեծել եմ ու լկտի հայհոյանքներ է  ասել իրեն: Մեղադրող կողմը կառչել էր նրանից, որ Սարգիսը Կարենին «մայր է հայհոյել»: Նա անընդհատ տարբեր ձեւերով փորձում էր հարցնել՝ ոստիկանին մայր հայհոյելը արդարացվա՞ծ է, մայր հայհոյելը, մորը հայհոյելը կարելի՞ է: Սարգիսը հարցին հարցով պատասխանեց. «Ոստիկանի՞ն: Ես ոստիկանի երբեք չեմ հայհոյել, հայհոյել եմ մի մարդու, որը ներխուժել էր ոստիկանություն, ծեծի էր ենթարկում մեզ ու լկտիաբար հայհոյում, նա չի ներկայացել որպես ոստիկան, որքան գիտեմ, ոստիկանը ներկայանում  է: Իսկ հայհոյանքը ես եմ ընտրել»:

Մեղադրող կողմը նաեւ հետաքրքրվեց՝ դեպքի վայրում հասարակական կարգը խախտվե՞լ է: Սարգիսը նշեց, որ խախտվել է ոստիկանության կողմից: Նրանց հայհոյանքները հասարակությանը մեծ վնաս ու տրավմայի են ենթարկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930