Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհանուր պատմության առաջադրանքները թեթեւացրե՞լ են

Հունիս 05,2012 15:40

Այս տարի ընդհանուր պատմություն առարկայի միասնական քննությունից 2 հոգի 20 միավոր է ստացել, եւ սա այն դեպքում, երբ ավանդաբար դիմորդները այս քննությունից շատ բարձր չեն ստանում:

Ի դեպ, 2010-ին նույն առարկայից որեւէ մեկը 20 չի վաստակել, եւ նվազագույնի շեմը  չի հաղթահարել 5,8 %-ը: 2009-ին ընդհանուր պատմություն առարկայի քննությունից «կտրվել» էր 15,4%-ը,  20, 19,75, 19,5 եւ 19,25 միավոր ոչ ոք չէր հավաքել, իսկ 19 միավոր բաժին էր հասել ընդամենը 3 հոգու:

Այն, որ ընդհանուր պատմությունից այս տարի 17,5-20 միավոր է ստացել դիմորդների 15,9%-ը,  13,5-17,25 միավոր՝  24,8-ը, խոսում է այն մասին, որ առաջադրանքները բավականին հեշտ են եղել: Ի դեպ, նման միտում կար 2010-ին նաեւ հայոց պատմություն առարկայի պարագայում՝ 20  միավոր ստացել էր 7 դիմորդ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930