Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաչատրյանական մրցույթը կմեկնարկի կոմպոզիտորի շիրիմին այցի գնալուց հետո

Հունիս 05,2012 15:16

«2003 թվականից Երեւանում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Այն նպատակ է ունեցել բացահայտել դաշնամուր, ջութակ եւ թավջութակ գործիքներին տիրապետող երիտասարդ երաժիշտների տաղանդը: 2011 թվականից դրան սկսեցին մասնակցել նաեւ կոմպոզիտորները»,- այսօր մշակույթի նախարարությունում կայացած  ասուլիսի ժամանակ ասաց փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Այս տարի եւս Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը անցկացվելու է հունիսի 6-13-ը: Տարիների ընթացքում այն ձեռք է բերել համաշխարհային ճանաչում: Փոխնախարարի կարծիքն է. «Նախկինում անցկացված մրցույթները երիտասարդների համար էլ էին լավ. նրանց հնարավորություն էր ընձեռվում մրցել իրենցից ավելի ուժեղ մասնակիցների հետ: Այս տարի շուրջ քսան երկրներից ժամանել են 40 մասնակիցներ»:
ԱՊՀ երկրների հումանիտար օգնության ֆոնդի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը նույնպես նկատում է մրցույթի հանդեպ հետաքրքրության աճ. «Եթե անցյալ տարիներին մենք էինք զանգում ու խնդրում, որ գան ու մասնակցեն, այս տարի մենք խնդրում էինք՝  եթե լավ չեն պատրաստվել` թող չգան»:
Պարոն Սմբատյանի կարծիքով, ամեն տարի մասնակից երկրների թիվը կավելանա:
Վաղն առավոտյան մրցույթի ամբողջ անձնակազմը կայցելի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շիրիմին: Այս ձեւով էլ կազդարարվի փառատոնի սկիզբը:
Ասուլիսին մասնակցում էր նաեւ  Մոսկվայի Ալ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Սոկոլովը: Ըստ նրա, եթե աշխարհում այսօր կա մի մրցույթ, որով հետաքրքրված է աշխարհը,  դա Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն է: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ռեկտոր Սոկոլովը համարում է ոլորտում ամենաակտիվը:
«Միջոցառման նպատակներից մեկը եղել է  հայ կոմպոզիտորի ստեղծագործությունները ծանոթացնել օտարազգի երիտասարդներին: Համոզված եմ, որ այս մրցույթը փոխվելու է երաժշտական մի տոնի, ու այս տարի ի հայտ կգան նոր տաղանդավոր երիտասարդներ»,- ասում է մրցույթի ժյուրիի նախագահ Էդուարդ Թադեւոսյանը:
Վերջում Ալեքսանդր Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ու Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միջեւ ստորագրվեց համաձայնագիր: Վերջինիս ռեկտոր Շահեն Շահինյանը տեղեկացրեց, որ, ըստ համաձայնագրի, կլինեն վարպետության դասեր, երկկողմանի այցեր:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930