Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նկատողություններ եւ դահլիճից վտարում՝ ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը

Հունիս 05,2012 14:59

 «Ի՞նչը դրդեց, որ դուք պոկեք ոստիկանի ուսադիրները»,- Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ՀԱԿ ակտիվիստների դատավարության ժամանակ, այս հարցը ակտիվիստ Արտակ Կարապետյանին տվեց մեղադրող կողմը: Հարցը լսելուն պես դահլիճում ծիծաղեցին, ինչը բարկացրեց դատավոր Գագիկ Պողոսյանին, որը հորդորեց՝ եթե դահլիճում հավաքվածներիդ թվում է, թե կինոթատրոն եք եկել, ծիծաղում եք, ես կարող եմ բոլորիդ դուրս անել: Ըստ ակտիվիստների, մեղադրող կողմը անիմաստ հարց է տալիս, քանի որ Արտակը կոնկրետ ուսադիրի հետ բացարձակ կապ չունի:

Դատավորն ավելի ուշ դահլիճից դուրս հրավիրեց մի կնոջ՝ ասելով, որ խանգարում է դատական նիստը: Կինը շնորհակալություն հայտնեց. «Այս մառազմը չեմ լսի, ավելի լավ» ու դուրս եկավ:

Դավիթ Քիրամիջյանին դատավորը նույնպես նկատողություն արեց՝ գրիչ ուզելու համար, երբ Դավիթն ուզում էր իր համար նշումներ կատարել: Դավիթը չհամաձայնեց նկատողության հետ, ինչին ի պատասխան՝ դատավորը զգուշացրեց. «Եթե քեզ թվում է այնքան քաջ ես, որ դատավորին հակաճառում ես, հիմա քո «քաջությունների» մասին էլ կլսենք»: Նա նկատողություն տվեց ու զգուշացրեց, որ կրկնվելու դեպքում անորոշ ժամանակով դուրս կանի դահլիճից:

Սարգիս Գեւորգյանն իր ցուցմունքում ներկայացրեց մի իրավիճակ, որ ներկաները հասկանան՝ իրենք ոստիկանությունում չեն եղել, այլ մի կառույցում, որտեղ ներկաները իրեն պահել են՝ որպես շարքային քրեական տարրեր:Սարգիսը վստահեցրեց, որ ինքն ու իր ընկերները չեն հայհոյել, չեն հարվածել ոստիկաններին: Հարցին՝ տեսե՞լ եք, որ Արտակ Կարապետյանը քաշքշուկի ժամանակ որեւէ ոստիկանի ուսադիր պոկի՝ Սարգիսը պատասխանեց, որ դժվար է անգամ պատկերացնել նման բան:

ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը դեռ շարունակվում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930