Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի վերընտրությունը խնդրահարույց չի լինի, կարծում է Economist Intelligence Unit-ը

Հունիս 05,2012 14:46

Բրիտանական Economist Intelligence Unit (EIU) կենտրոնը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը կայուն են: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանում մասին մայիսին թողարկված զեկույցում EIU-ն նշում է, որ «ամենայն հավանականությամբ, նախագահ Սարգսյանը կվերընտրվի երկրորդ ժամկետով»:

«Բարգավաճ Հայաստանը» Հանրապետական կուսակցության կողմից որոշ ճնշման տակ էր գտնվում` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած կապերի պատճառով: ՀՀԿ մի քանի կարեւոր ներկայացուցիչներ կոչ էին անում «Բարգավաճ Հայաստանին» աջակցել Սարգսյանի երկրորդ ժամկետի հայտին, ինչը մինչ այժմ չի արվել: Ընդդիմությունը դժվար թե Սարգսյանի համար լուրջ վտանգ ներկայացնի, քանի որ, հաշվի առնելով լուրջ տարաձայնությունները երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունների միջեւ, նրանք դժվար թե կարողանան միասնական թեկնածու առաջադրել», – նշվում է զեկույցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել