Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստին՝ ձեզ «Լեւոնական» են ասել, վիրավորվե՞լ եք

Հունիս 05,2012 14:14

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին շարունակվում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը: Իր ցուցմունքում Արտակ Կարապետյանը պատմեց, որ ինքը Կարապի լճի մերձակայքում մոտեցել է, որ պարզի, թե ինչ է կատարվում: Արտակը նաեւ պատմեց, որ ինքը լսել է, թե ինչպես են երկու ոստիկանները իրենց ասում՝ «սրանք լեւոնականներ են, կամ լեւոնականները եկան»: Մեղադրող կողմը հարցրեց՝ դրա մեջ վիրավորական բան տեսնո՞ւմ ես: Նա պատասխանեց, որ մինչեւ այդ լկտի բաները, որ տեսանք՝ հաճելի չէր: Ասեցինք՝ Լեւոնականն ի՞նչ է, ոստիկանն ասեց՝ լավ, արա՛, լեզվիդ ես տալիս ու խփեց»:

Ըստ Արտակ Կարապետյանի ցուցմունքի, երբ նա տեսել է Տիգրան Առաքելյանին գետնին ընկած, փորձել է կռանալ, որ օգնի, իրեն էլ են խփել ոստիկանները. «Ես այդ ժամանակ մտածում էի հանկարծ շորերս չճղվեն, որովհետեւ մտածում էի՝ տուն եմ գնալու, ծիծաղելի տեսք չունենամ, չգիտեի ինչ է լինելու դրանից հետո: Ձեռքերս կապելու ժամաակ ակնհայտ լկտի կերպով էին անում՝ հասարակության մեջ, Տերյանով քարշ տալով տանելով: Ես չգիտեմ ինչն էր իրենց նպատակը, թե տեսեք ինչ կանենք բոլորիդ՝ հասարակությանը ցույց տալու, որովհետեւ ես մտադիր չէի դիմադրելու:Ինձ տարել են երկու պարեկային, չեն բացատրել, թե ուր են տանում, ինչի համար:

Հիշում եմ, որ մեզ ուզում էին առանձնացնել: Երկրորդ հարկում պատի տակ մեկը՝ օպերլիազոր Կարենը քաշեց, պառկացրեց նստեց վրես ու սկսեց խփել դեմքիս՝ ասելով՝ ինձ չես ճանաչում, նայի, որ ճանաչես: Հետո մի կերպ սողոսկելով փախա միջանցք, ինձ այնտեղ ասացին, որ դա օպեր Կարենն ա, նա քաղաքացիական հագուստով էր: Մի բարձրաստիճան ոստիկանի, քրեականի պետն էր կարծեմ, խնդրեցի մի միջոցառում ձեռնարկի, որովհետեւ իր աչքի առաջ ես ծեծի էի ենթարկվել: Ասեց՝ ես ոչ մի բան չեմ տեսել»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երեւանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ եւ Վահագն Գեւորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930