Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մենսուր Աքգյուն. «Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու նպատակով մի փոքր քայլ պետք է անի»

Հունիս 05,2012 13:55

 Aravot.am-ը Համաշխարհային քաղաքական զարգացումների հետազոտման կենտրոնի տնօրեն, ազգությամբ թուրք Մենսուր Աքգյունից, որն այս օրերին Ստամբուլից Երեւան է ժամանել եւ մասնակցում է հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող «կլոր սեղանին», հետաքրքրվեց, թե ինչ է մտածում հունիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում հերթական անգամ ադրբեջանական կողմից շփման գծում խախտած  հրադադարի ռեժիմի մասին, որտեղ հակառակորդը փորձել է ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր, արդյունքում հայկական կողմն ունեցել է  3 զոհ եւ 6 վիրավոր:

Մենսուր Աքգյունը շրջանցելով հարցը՝ ընդամենը պատասխանեց. «Հայ- թուրքական հարաբերությունների հետ կապված ես դրական եմ նայում եւ լավատեսական եմ տրամադրված: Բացի այդ՝ այստեղ, մեր այսքան շատ գնալ-գալը քաղաքականության վրա բավականին մեծ ճնշում է առաջացնում: Եվ եթե Հայաստանի կողմն էլ Ադրբեջանի հետ կապված իր հարաբերությունները զարգացնելու նպատակով մի փոքր քայլ անի՝ այդ ժամանակ մեր գործը Թուրքիայում կհեշտանա: Կողմերի միջեւ որոշելիք խնդիր է սա, ու միայն այդ դեպքում մենք՝ մեր գործընկերոջ տանը եւ պետության վրա կկարողանանք ճնշում գործադրել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930