Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցքարտին կփոխարինի հանրային ծառայությունների համարանիշը

Հունիս 05,2012 13:26

2012 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքը, որով ուժը կորցրած է ճանաչվել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2012 թվականի հունիսի 1-ից սոցիալական ապահովության քարտի փոխարեն քաղաքացիներին հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ, իսկ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի փոխարեն՝ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք:

Ըստ այդմ, սկսած 2012 թվականի հունիսի 1-ից դադարեցվում են քաղաքացիներին սոցիալական ապահովության քարտերի եւ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքների հատկացումը «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից (այդ թվում՝ սոցիալական ապահովության տարածքային բաժինների, սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների եւ զբաղվածության տարածքային կենտրոնների միջոցով): Միաժամանակ, «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել օրենքով նախատեսված նպատակներով՝ որպես հանրային ծառայությունների համարանիշ: Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող՝ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը: Անձը դիմում է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ իր բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայություն:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930