Սահմանադրական դատարանը այսօր մերժեց թիվ 37 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի դիմումը: Ըստ էության անփոփոխ մնաց մայիսի 11-ի թիվ 37 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին 31-Ա որոշումը, որն էլ հենց վիճարկում էր Ս. Հարությունյանը: Ս. Հարությունյանը չմասնակցեց ՍԴ որոշման հրապարակմանը, իսկ Aravot.am-ի հեռախոսային հարցին՝ ինչո՞վ կբացատրետք բացակայությունը, նա պատասխանեց, որ ըստ էության գրավոր ընթացակարգը թույլ չտվեց իրեն միջնորդություններ անել, փաստարկներ ներկայացնել եւ ինքը չէր կարող ոտքի կանգնել դատարանի առաջ, որը «դակիչ» է: