«Ես հեռու եմ այն մտքից, որ Տիգրան Սարգսյանը իդեալական վարչապետ է, ճիշտ այնպես, ինչպես որ ես իդեալական նախագահ չեմ, եւ նախարարներն էլ իդեալական չեն: Տիգրան Սարգսյանը պարկեշտ անձնավորություն է եւ այս տարիների ընթացքում, որպես վարչապետ, հսկայական փորձառություն է ձեռք բերել, եւ ապագա գործունեության համար դա շատ կարեւոր է»,- «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ շաբաթ օրը կայացած ՀՀԿ խորհրդի նիստում ասել է ՀՀԿ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը նրա հետագա պաշտոնավարման համար:
«Առավոտ» օրաթերթ