Բաթումում այսօր ավարտվում է կայծակնային շախմատի աշխարհի կանանց առաջնությունը, որին մասնակցում են նաեւ հայաստանցիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը:
Երեկ 50 շախմատիստուհիները խաղացել են նախատեսված 15 պարտիաներից ութը: Հարյուր տոկոսանոց արդյունքով մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վալենտինա Գունինան: Էլինան եւ Լիլիթը վաստակել են 4,5-ական միավոր եւ ընթանում են, համապատասխանաբար, 18-րդ եւ 24-րդ հորիզոնականներում:
Այսօր խաղացվելու են մնացած յոթ տուրերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև