Հիլարի Քլինթոնին հյուրերը ԱՄՆ դեսպանատանը սպասում էին 14:30-ից սկսած:
Այնտեղ էին քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ …
Տիկին Քլինթոնը դեսպանատուն ժամանեց օդանավակայանից: Այստեղ նա մի 30 րոպե փակ դռների ետեւում զրուցեց ԱՄՆ դեսպանության, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակաբաշխության մրցանակակիրների հետ:
Քլինթոնին ուղեկցում էր հայազգի թարգմանիչ Արթուրը (երկու տարի առաջ, Քլինթոնի Հայաստան կատարած այցի ժամանակ էլ էր Արթուրը թարգմանում): Նա` ծնունդով Հայաստանից է: Տարիներ է, ինչ աշխատում է պետդեպում: Հայաստանից, պետդեպի հրավերներով մեկնող շատ խմբերի է կցվում եւ թարգմանում նրանց համար հանդիպումները ԱՄՆ-ում: Հայաստանից պետդեպ-ի նախագծերով ԱՄՆ մեկնած շատ լրագրողներ լավ են ճանաչում Արթուրին: Նախքան Քլինթոնի սրահ մուտք գործելն, Արթուրը ներս մտավ եւ ոմանք նրան նույնիսկ ծափողջյունով ողջունեցին :):): Նա էլ ձեռքով արեց իր ծանոթներին: Հետո եկավ Քլինթոնը, որին նույնպես ներկաներից շատերը ողջունեցին ծափահարություններով…( շարունակությունը՝ mynews.am ):
https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=AVFILQdFlXM