Հունիսի 1-ին Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորված քննակենտրոններում դիմորդները քննություն հանձնեցին կենսաբանություն (1938 դիմորդ), աշխարհագրություն (392 դիմորդ) եւ ընդհանուր պատմություն (397 դիմորդ) առարկաներից: Իսկ այսօր արդեն դրանց արդյունքները հայտնի են: Ընդ որում, կենսաբանության քննությունից բացակայել է 76, Ընդհանուր պատմությունից՝ 18, Աշխարհագրությունից՝ 10 դիմորդ:
Կենսաբանություն առարկայի միջին միավորը 11,4 է, Ընդհանուր պատմությանը՝ 12,2 աշխարհագրությանը 12,3: Կենսաբանության քննությունից 17,5-20 միավոր է հավաքել 149, 13,5-17,25՝ 492 եւ 7,5-13,25 է ստացել 851 դիմորդ:
Ընդհանուր պատմությունից 17,5-20 միավոր է վաստակել՝ 64 դիմորդ, 13,5-17,25՝ 94 եւ 7,5-13,25՝ 165 քննություն հանձնող, աշխարհագրության պարագայում համապատասխանաբար թվերն այսպիսին են՝ 41-124-180: Կենսաբանությունից «կտրվել» է 370 դիմորդ կամ 19,9 %-ը, ընդհանուր պատմությունից 56-ը (14,8%), իսկ աշխարհագրությունից՝ 37 դիմորդ (9,7%):
Կարդացեք նաև
ԳԹԿ փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Բաղդասարյանը 3 քննությունների միջին միավորները ընդունելի է համարում 0-20 միավորանոց սանդղակի համար եւ ընդհանուր պատկերն արտահայտող: Ասում է՝ տարօրինակ կլիներ, եթե դրանք շատ ավելի բարձր կամ էականորեն ցածր լինեին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ